Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Փհենյան բանակցությունների երկրորդ փուլի համար, եթե Սինգապուրի հանդիպումը հաջողությամբ ավարտվի: Թրամփին հրավերը փոխանցել է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը Վաշինգտոն այցի ժամանակ: